St.Mary Armenian Apostolic Church
English
 
Գլխավոր
Խորհուրդներ եւ Հովվական սպասարկում
Օրացույց
Անդամություն
ճաշատեսակների ֆեստիվալ
Պատկերասրահ
Էլ. շաբաթաթերթիկ
Կապվել
Contact us

St. Mary Armenian Apostolic Church
Pastor: Rev Fr Hovsep Karapetyan
4125 Fessenden St. NW
Washington, DC 20016

Tel: 202.363.1923
Fax: 202.537.0229


Sunday Services Schedule: 
10:00 am - Morning Service 
10:30 am - Holy Badarak 
               - Divine Liturgy 

 

Անդամություն

ԻՄ ԴԵՐԸ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հասկանալ անդամությունը

Հաղորդառու անդամներ

Գիտեի՞ք, որ Հայաստանյայց Եկեղեցին երկու տեսակի անդամություն ունի. "Հաղորդառու" անդամներ և "Ընտրող" (իմա՝ տրատու, տուրք վճարող) անդամներ: Հայկական եկեղեցում մկրտված բոլոր տղամարդիկ, կանայք ու երեխաները Հայաստանյայց եկեղեցու հաղորդառու անդամներ են. սա նշանակում է, որ նրանք լիակատար մուտք ունեն քրիստոնեական եկեղեցու խորհուրդների կյանքի մեջ: Մկրտվելուց ու դրոշմվելուց հետո նրանք սերտաճում են եկեղեցու կյանքի մեջ՝ մասնակցելով բոլոր մնացած խորհուրդներին՝ Ապաշխարությանը, Հաղորդությանը, Ձեռնադրությանը, Սուրբ Պսակին և Վերջին Օծմանը: Սուրբ Խորհուրդները մեր ողջ կյանքի ընթացքում մեզ առաջնորդում են դեպի Քրիստոս:

Ընտրող անդամներ

Ընտրող անդամը հաղորդառու անդամի յուրահատուկ մի տեսակն է: Նախանշված տարեկան վճարում կատարելու միջոցով ընտրող անդամը հավելյալ իրավունքներ ու արտոնություններ է ստանում: Մասնավորապես, ընտրող անդամները կարող են.

ա.Ամբողջապես մասնակցել Ծխական Համաժողովին և կարողանալ Համաժողովի ընթացքում ընտրել ու ընտրվել:

բ.Ընտրովի պաշտոն զբաղեցնել ծխական վարչական մարմնում կամ հատուկ հանձնաժողովներում:

գ.Սուրբ Խորհուրդի արարողությունների ժամանակ հատուկ զեղչեր ու մենաշնորհներ ստանալ (պսակ, մկրտություն և այլն):

դ.Սրահի կամ տարածքի վարձակալության ժամանակ օգտվել զեղչված գնացուցակներից:

ե.Ուրվագծել և քվե տալ մեր ծխի ու առաջնորդարանի վրա ազդեցություն ունեցող առաջարկներին:

Եկեղեցու մշակները

Եկեղեցու մշակն այն ընտրող անդամն է, որը եկեղեցուն օգնում է տարեկան նախանշված անդամատուրքից անդին: Մշակներն անսում են Քրիստոսի ծառաներ լինելու կանչին և աշխատում են ոչ միայն վառ պահել Քրիստոսի առաքելությունը, այլև խթանել այդ առաքելությունը՝ յուրաքանչյուրն իր կարողության չափով նշանակալի ֆինանսական օժանդակության հանձնառությամբ:

Եկեղեցու մշակի ձեր տարեկան դրամական հանձնառությունն օգնում է պահել մեր ծուխը և նպաստել դրա աճին՝ ապահովելով, որ գալիք տարիներին մեր զավակները, թոռներն ու ընտանիքները միշտ կարողանան պաշտամունքի մի վայր ունենալ, որն իրենք իրենց տունը համարեն:

Ձեր տարեկան դրամական հանձնառությունը ձեզ արտոնում է  Հայաստանյայց եկեղեցուն դրամապես օժանդակելուն զուգընթաց լիովին օգտվելու ձեր ծխի զանազան սպասարկություններից:

Ընտրող անդամները պետք է լինեն առնվազն 18 տարեկան:

Կարևոր որոշումների կայացում. Ծխական Համաժողովը

Թե' ընտրող և թե' հաղորդառու անդամները կարող են ներկա գտնվել ծխական համաժողովին, սակայն միայն ընտրող անդամներն իրավունք ունեն քվե տալու,  առաջարկներով հանդես գալու և ընտրովի պաշտոններ զբաղեցնելու:

Ծխական Համաժողովը Հայաստանյայց Եկեղեցու Ամերիկայի Թեմի վարչական մարմիններից մեկն է՝ Թեմակալ Առաջնորդի գլխավորությամբ: Այն մեր ծխի բարձրագույն վարչական մարմինն է, որի իրավասություններն ընդգրկում են մեր եկեղեցուն առնչվող վարչարարական բոլոր ոլորտները, ներառյալ կառուցապատման/վերանորոգման նախագծերը, օգնության, կրթության հարցերը, օժանդակ կազմակերպությունները, թեմական հարցերը, ծխական ֆինանսները, ինչպես նաև ծխի երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերը: Ծխական Համաժողովի նախագահն է քահանան, իսկ ընտրող անդամների կողմից ընտրված աշխարհականը վարում է համաժողովը: